երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Էրդողանը, չնկատելով, որ խոսափողը միացրած է, Ասադի մասին հարց է տվել

Էրդողանը, չնկատելով, որ խոսափողը միացրած է, Ասադի մասին հարց է տվել

Մարտի 5-ին Մոսկվայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել ենլ Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատել, գրում է ermenihaber.am-ը:

Բանակցությունների ընթացքում թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սիրիայի նախագահի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարին ուղղված Էրդողանի հարցը: Տեսախցիկներն արձանագրել են այդ դրվագը։  

Էրդողանը, չնկատելով, որ խոսափողը միացված է, իր մոտ է կանչել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որպեսզի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հարցնի. «Ասադի հետ քննարկել են, չէ՞»:

Լավրովի պատասխանը, սակայն չի լսվել:

Նշենք, որ Թուրքիան և Ռուսաստանը Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած բանակցություններից հետո Իդլիբի ապառազմականացված գոտում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել:

Ըստ արձանագրության`

• մարտի 6-ի կեսգիշերից սկսած Իդլիբի ապառազմականացված գոտու ամբողջ շփման գծի երկայնքով դադարեցվելու են բոլոր ռազմական գործողությունները:

• M4 մայրուղուց 6կմ հարավ և 6կմ հյուսիս ձևավորվելու է անվտանգության միջանցք, որի մասին վերջնական սկզբունքները և ընթացակարգրեը Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները պետք է հստակեցնեն 7 օրվա ընթացքում։

• Ռուսաստանը և Թուրքիան մարտի 15-ից պարեկություն են իրականացնելու M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։

  • Կիսվել: