կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էրդողանը արաբական երկրներից 50 միլիարդ դոլարի ներդրումներ կներգրավի Թուրքիա

Էրդողանը արաբական երկրներից 50 միլիարդ դոլարի ներդրումներ կներգրավի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայության ընթացքում նախատեսվում է ստորագրել ավելի քան 50 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր։

Էրդողանը ծրագրում է հուլիսի 17-ից 19-ը այցելել Կատար, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Ըստ Hürriyet-ի՝ այցերի ընթացքում նախատեսվում է համաձայնագրեր ստորագրել էներգետիկայի, տրանսպորտի, պաշտպանական արդյունաբերության ոլորտում ինչպես կոնկրետ նախագծերի, այնպես էլ Թուրքիայում ուղիղ երկարաժամկետ ներդրումների մասին։

  • Կիսվել: