հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Էրդողանն ընդգծել է սեփական ռադիոլոկացիոն կայանների և ՀՕՊ համակարգերի մշակման անհրաժեշտությունը

Էրդողանն ընդգծել է սեփական ռադիոլոկացիոն կայանների և ՀՕՊ համակարգերի մշակման անհրաժեշտությունը

Առանց սեփական ռադիոլոկացիոն կայանների և ՀՕՊ համակարգերի մշակման ներկայիս անվտանգության մարտահրավերների պայմաններում ոչ մի երկիր չի կարող վստահ լինել իր ապագայի նկատմամբ: Այս մասին Անկարայում Aselsan պաշտպանական ընկերության օբյեկտի հիմնարկեքի արարողության ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Anadolu-ն:

Նշվում է, որ Էրդողանն ասել է, որ «այդ հարցը հատկապես արդիական է մեր տարածաշրջանում»:

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ տեղական արտադրության առաջադեմ «Պողպատե գմբեթ» համակարգի շնորհիվ Թուրքիայի ՀՕՊ-ը կհասնի նոր մակարդակի:

Նրա խոսքով՝ թուրքական բանակը կստանա Gök Kubbe ՀՕՊ համակարգեր, որոնք ընդհանուր առմամբ բաղկացած են 47 տրանսպորտային միջոցներից:

Ըստ նրա՝ Hisar միջին հեռահարության համակարգը կամրապնդի երկրի «զսպման» ներուժը:

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան իր պաշտպանական արդյունաբերության մշակած համակարգերը տրամադրում է «բարեկամ և դաշնակից երկրներին, ինչպես նաև նրանց օգնությամբ բարձրացնում է դիվանագիտության արդյունավետությունը»:

  • Կիսվել: