ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Էրդողանն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակից, տեղեկացնում է Անադոլու-ն:

Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Թուրք առաջնորդը հայտարարել է, որ Անկարան ամենայն վճռականությամբ շարունակում է ջանքեր գործադրել՝ ուղղված Ուկրաինայում պատերազմի ավարտին։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա։

Ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ թուրք-գերմանական երկկողմ հարաբերությունների վիճակի շուրջ՛՛:

 

  • Կիսվել: