Էրդողանն առաջիկա ընտրություններում կարող է նորից դնել թեկնածությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուջումը նշել է, որ Էրդողանը կարող է կրկին առաջադրել իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում, գրում է ermenihaber.am-ը:
CNN Türk-ի ուղիղ եթերում Ուջումը հայտարարել է, որ 2028 թվականի մայիսի 7-ին ընդառաջ եթե խորհրդարանում ընդունվի որոշում, ապա դա կարող է թեկնածություն առաջադրելու ճանապարհը բացվել Էրդողանի առաջ։
«Էրդողանը մեր ազգային արժեքն է։ Կարծում եմ կարևոր է այդպիսի արժեք և ուժեղ առաջնորդ ունենալով հանդերձ ապահովել նրա թեկնածության հնարավորությունը»,- հավելել է Ուջումը։