Էրդողանի պերճախոսությունը քաջ հայտնի է. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամի մասին: Նա նշել է, որ համաձայն է Թուրքիայի նախագահի հետ այն հարցում, որ ՛՛հնգյակն՛՛ իրավունք չունի թելադրել աշխարհի ճակատագիրը, սակայն հավելել է, որ ՛՛հնգյակը՛՛ դրան չի ձգտում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Լրագրողների հե, մասնավորապես, ասել է. ՛՛Էրդողանի պերճախոսությունը քաջ հայտնի է: Նա ազատորեն արտահայտվում է ցանկացած թեմայի շուրջ: Ես նրա հետ համաձայն եմ, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամների ՛՛հնգյակն՛՛ իրավունք չունի թելադրել աշխարհի ճակատագիրը: Այն իրավունք չունի և չի էլ հավակնում ունենալ: ՛՛հնգյակը՛՛ հավակնում է ՄԱԿ-ի կանոնակարգում ամրագրված լիազորություններին:
Հիշեցնենք, որ Էրդողանն Անգոլա կատարած այցի շրջանակում հայտարարել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնվի ՛՛մի խումբ երկրների՛՛՝ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակ տարածների գթասրտությանը: Նրա խոսքով՝ մինչդեռ աշխարհը փոխվում է, և դիվանագիտությունը, առևտուրը, միջազգային հարաբերություններն արմատական փոփոխություններ են գրանցում, անհասկանալի է, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը հինն է մնացել: Նկատի ունենալով ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին՝ Էրդողանն ընդգծել է, որ ՛՛աշխարհն ավելի մեծ է, քան հինգը՛՛: