ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանի խոսնակն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին

Էրդողանի խոսնակն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մասնակցել է թուրք-ամերիկյան բիզնես ֆորումին, որը կազմակերպվել էր ԱՄՆ առևտրային պալատի և Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքների բորսաների միություն կողմից:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քալընը միջոցառմանն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերին: Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարի գերազանցել է 35 մլրդ դոլարը, ինչը Քալընի դիտարմամբ գոհացուցիչ է: Սակայն առաջիկայում կա նպատակ այդ ցուցանիշը հասցնել 100 միլիարդ դոլարի:

Քալընը նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև գոյություն ունեն փոխադարձ սկզբունքներ ու հարգանք, բայց անհրաժեշտ է նաև ռազմավարական երկխոսություն:

Տեղեկացրել է, որ վերջին ժամանակներս թուրք-ամերիկյան հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջացել և այդ ամենը պատճառ է դարձել, որպեսզի շատ բաներին սխալ գնահատականներ տրվեն:

Էրդողանի խոսնակը նաև ընդգծել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն իրենց ազդեցությունն են թողնում Միջերկրական ծովում, Լիբիայում և Աֆղանստանում։

Քալընը նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնում առաջիկայում հանդիպելու է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Օրակարգայի հարցը լինելու է Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության և F-16 կործանիչների հարցը:

 

  • Կիսվել: