Երբ մենք էինք «Բայրաքթար» օգտագործում, օտարերկրացիներն անվանում էին «մահացու զենքեր», իսկ Ուկրաինայում դրանք հիմա «հրեշտակ են». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տելեգրամ ալիքում գրել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը ՛՛Բայրաքթար՛՛ անօդաչու թռչող սարքերի, իր խոսքերով, ՛՛ազատագրում էր իր հողերը՛՛, օտարերկրյա փորձագետներն ու լրատվամիջոցները դրանք անվանում էին ՛՛մահացու զենքեր՛՛։ Իսկ հիմա՝ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ գործողության ժամանակ, նրանք այդ նույն ԱԹՍ-ն անվանում են ՛՛հրեշտակ՛՛։ Այս մասին գրում է Ura.ru-ն:
Նշվում է, որ Ալիևը հավելել է. ՛՛Ահա թե ինչ է նշանակում երկակի ստանդարտներ, սա է մեր հանդեպ անարդարությունը, և սա է իրականությունը՛՛: