Երբ Դուք մեզ հետ եք, Պուտինը չի կարող կոտրել ՆԱՏՕ-ն. Բայդենը՝ Ստոլտենբերգին
Նախագահ Պուտինը դեռ կարծում է, որ կարող է կոտրել ՆԱՏՕ-ն, բայց նա չի կարող դա անել, հատկապես երբ Դուք մեզ հետ եք: Այս մասին ՆԱՏՕժի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ասել էԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ողջունելով նրան Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Նա հավելել է, որ շատ կարևոր է, որ Ստոլտենբերգը շարունակի գլխավորել ՆԱՏՕ-ն Ուկրաինայում պատերազմի ժամանակ։
՛՛Ոչ ոք Ձեզնից լավ չի տիրապետում իրավիճակին։ Եվ սա պատմական պահ է, Ֆինլանդիան և Շվեդիան միանում են ՆԱՏՕ-ին, Ձեր ղեկավարությունը մեծ դեր է խաղում՛՛,-ասել է Բայդենը: