Երախտապարտ եմ ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ Վաշինգտոն պաշտոնական այցի հրավերի համար, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացված օրենքի նախագիծը երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերության կարևոր ազդանշան է։
«Ես երախտապարտ եմ ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը հետևողական աջակցելու համար»,-ասել է Զելենսկին: