ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էր Ռիադում Իրանի դեսպանությունն իր աշխատանքը կվերսկսի հունիսի 6-ին. AFP

Էր Ռիադում Իրանի դեսպանությունն իր աշխատանքը կվերսկսի հունիսի 6-ին. AFP

Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատունը կվերաբացվի երեքշաբթի օրը՝ հունիսի 6-ին։ Այս մասին AFP-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Էր Ռիադում Իրանի դեսպանատան բացումը տեղի կունենա երեքշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 18:00-ին՝ Սաուդյան Արաբիայում Իրանի նորանշանակ դեսպանի ներկայությամբ», - մեջբերում է գործակալությունը սաուդցի դիվանագետի խոսքը:

Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունները խզել էր 2016 թ.-ին, երբ Թեհրանում թագավորության դեսպանատունը և Մաշհադում հյուպատոսարանը ենթարկվել էին ցուցարարների հարձակման: Իրանցիների դժգոհության առիթ էր դարձել շիա հոգևորական Նիմր ալ Նիմրի մահապատիժն Էր Ռիադի կողմից:

Իրանի դիվանագիտական առաքելությունը կղեկավարի Ալիռեզա Էնայաթին, որը նախկինում եղել է Քուվեյթում Իրանի դեսպանը:

Սաուդյան Արաբիան և Իրանը Չինաստանի միջնորդությամբ մարտի 10-ին ստորագրել են հաշտության համաձայնագիր:

  • Կիսվել: