Եմենի վարչապետը հրաժարական է տվել
Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը սոցիալական ցանցում հայտարարել է իր պաշտոնից հրաժարականի մասին։
Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին։ Նախկինում նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
«Ես ավարտեցի նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ իմ հանդիպումը և նրան հանձնեցի վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը», – իր էջում գրել է բեն Մուբարաքը։
Նա հրաժարական տալու իր որոշումը բացատրել է սահմանադրական լիազորությունները կատարելու և կառավարությունը վերադասավորելու անկարողությամբ։