հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ-ն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնել է

ԵՄ-ն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնել է

Եվրամիությունը Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Սիրիայի արտգործնախարարության նոր ղեկավար Ֆեյսալ Միկդադին: Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում:

Նախորդ տարվա նոյեմբերի կեսերին Վալիդ Մուալեմի մահից հետո Միկդադը նշանակվել էր Սիրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Նոյեմբերի 6-ին ԵՄ-ն ութ նոր նախարարներ ավելացրեց Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում, որոնք նշանակվել են 2020 թվականի օգոստոսին:

2020-ի մայիսի 28-ին Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարեցրեց Սիրիայի կառավարության դեմ ընթացիկ պատժամիջոցները, որոնք ավարտվել էին հունիսի 1-ին: Ցուցակում հայտնված անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ, բացի այդ՝ նրանց միջոցները Միությունում պետք է սառեցվեն:

 

  • Կիսվել: