ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԵՄ-ն ՌԴ-ի սառեցված ակտիվներից ստացված եկամտից 1,4 միլիարդ եվրո է տրամադրել Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն

ԵՄ-ն ՌԴ-ի սառեցված ակտիվներից ստացված եկամտից 1,4 միլիարդ եվրո է տրամադրել Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն

Եվրամիությունը 1,4 միլիարդ եվրո է ծախսել Ռուսաստանի սառեցված ակտիվներից՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։ 

Նրա խոսքով՝ այդ գումարն օգտագործվել է «առաջնահերթ սարքավորումների» մատակարարման համար, այդ թվում՝ հրետանային զինամթերքի և ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև առաջին անգամ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության պատվերների համար։

Նշենք, որ Մայիսին ԵՄ-ն հավանություն էր տվել Ուկրաինային աջակցելու համար ռուսական արգելափակված  ակտիվներից ստացված եկամուտների մեծ մասն օգտագործելուն:

  • Կիսվել: