շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթն է պատրաստում. Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթն է պատրաստում. Ֆոն դեր Լայեն

Առաջիկա շաբաթները Ուկրաինայի համար որոշիչ կլինեն. Եվրամիությունը պետք է առավելագույն օգնություն ցուցաբերի Կիևին։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

Նշենք, որ ասուլիսին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Միշելը նշել է, որ այդ օգնությունը պետք է լինի և՛ ռազմական, և՛ ֆինանսական, և՛ քաղաքական։

Իր հերթին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Եվրամիության և ԵՄ անդամ երկրների ընդհանուր օգնությունն Ուկրաինային արդեն հասել է 67 մլրդ եվրոյի:

Միշելն ու Ֆոն դեր Լայենն ընդգծել են, որ ԵՄ-ն շարունակում է սահմանափակումների միջոցով ճնշումը Ռուսաստանի նկատմամբ և պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ այն կներառի ռուս զինվորականների և լրագրողների նկատմամբ և այլ սահմանափակումներ:

Անդրադառնալով ԵՄ-ում ռուսական ակտիվների սառեցմանը՝ Միշելը նշել է, որ դա օրինական և արդարացի է:

  • Կիսվել: