ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի արագացնի Ուկրաինայի ջանքերը պաշտոնական անդամակցության հարցում. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի արագացնի Ուկրաինայի ջանքերը պաշտոնական անդամակցության հարցով: Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Նա հիշեցրել է, որ նախօրեին Կիեւում կարեւոր քայլ է արվել այդ ուղղությամբ: ՛՛Մենք հարցաթերթիկ ենք փոխանցել, որի հիման վրա կարծիք է ձեւավորվում, եւ ես հանձնարարական եմ տալիս՝ պատրաստ է արդյոք երկիրը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու, թե ոչ՛՛,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Նա նաեւ հավելել է. ՛՛Ուկրաինան կվերականգնվի, եւ մենք կաջակցենք նրան այդ հարցում, միաժամանակ բարեփոխումներ տեղի կունենան: Այնպես որ՝ դա երկիրը վերափոխելու եւ դեպի Եվրոպական Միություն տանող ճանապարհով ընթանալու արտասովոր միջոց է: Այդ ուղղությամբ երեկ արել ենք կարեւոր քայլ՛՛: