երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ԵՄ-ն մտադիր է ավելացնել Ադրբեջանից գազի մատակարարումները

ԵՄ-ն մտադիր է ավելացնել Ադրբեջանից գազի մատակարարումները

Եվրամիությունը շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ գազի մատակարարման հարցում և ակնկալում է, որ մինչև 2027 թվականը մատակարարման ծավալներն անցյալ տարվա 11,3 միլիարդ խորանարդ մետրից  կավելանան մինչև 20 միլիարդ: Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։

«Մենք Ադրբեջանի հետ փոխըմբռնման հուշագիր ունենք գազի մատակարարումների ավելացման և էներգետիկ համագործակցության ամրապնդման համար»,- ասել է նա։

Ըստ Մաքֆիի՝ 2021 թվականին Ադրբեջանը ԵՄ է մատակարարել 8,1 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2022 թվականին հասել է 11,3 միլիարդ խորանարդ մետրի:

«Եվ այժմ նպատակն է, համաձայն հուշագրի, մինչև 2027 թվականը նման մատակարարումները հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազի», - պարզաբանել է Մաքֆին:

  • Կիսվել: