ԵՄ-ն մարդկանց ընտելացնում է Ռուսաստանի հետ պատերազմի գաղափարին. Հունգարիայի վարչապետ
Եվրամիությունը փաստացի պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է կռվել Ռուսաստանի դեմ և այժմ բնակչությանն ընտելացնում է այդ գաղափարին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք հայտարարել են, որ ԵՄ-ն կպատերազմի մինչև 2030 թվականը։ Եվ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդկանց ընտելացնում պատերազմի գաղափարին, և ինչպես են երկրները պատրաստվում պատերազմին, երբ առաջնորդները որոշում են, որ դա տեղի կունենա»։
Բացի դրանից՝ Օրբանը նաև նշել է, որ երբ երկրները պատրաստվում են պատերազմի, նախ խզվում են դիվանագիտական հարաբերությունները, ապա սկսվում է զորակոչը, սկսվում է զենքի արտադրությունը, տեղի է ունենում անցում ռազմական տնտեսության, և այդ ժամանակ բռնկվում է բաց հակամարտություն։
ԵՄ-ն մարդկանց ընտելացնում է Ռուսաստանի հետ պատերազմի գաղափարին. Հունգարիայի վարչապետ


