ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ-ն Կոսովոյի իշխանություններին ու ցուցարարներին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն թուլացնել իրավիճակը․ Բորել

ԵՄ-ն Կոսովոյի իշխանություններին ու ցուցարարներին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն թուլացնել իրավիճակը․ Բորել

ԵՄ-ն խստագույնս դատապարտում է Զվեչանում այսօրվա ցնցող բռնությունը։ Այս մասին իր թվիթերյան էջում Երևանի ժամանակով մոտ 9 ժամ առաջ իր թվիթերյան էջում գրել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

«Բռնի գործողությունները, որոնք կատարվել են ՆԱՏՕ-ի՝ Կոսովոյի ուժերի, ԶԼՄ-ների, քաղաքացիականների և ոստիկանության նկատմամբ, բացարձակապես անընդունելի են»,- գրել է նա՝ անրադառնալով Երևանի ժամանակով երեկվա դեպքերին։

Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն Կոսովոյի իշխանություններին ու ցուցարարներին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն թուլացնել իրավիճակը։

«Մենք ակնկալում ենք, որ Կողմերը կգործեն պատասխանատու և անհապաղ երկխոսության միջոցով քաղաքական լուծում կգտնեն»,- գրել է նա։

Երեկ հյուսիսային Կոսովոյում ոստիկանությունն ու ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը բախվել են սերբ ցուցարարների հետ, քանի որ շարունակվում են անկարգությունները՝ կապված էթնիկ ալբանացի քաղաքապետերի նշանակման հետ:

Արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել Զվեջան քաղաքում ցուցարարներին զսպելու համար, երբ նրանք փորձել են ներխուժել տեղական ինքնակառավարման շենք: 

ՆԱՏՕ-ի զինվորները նաև անվտանգության շղթա են կազմել 

  • Կիսվել: