չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵՄ-ն ևս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն ևս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ խորհուրդն այսօր որոշում է կայացրել վեց ամսով՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը երկարաձգել ՌԴ դեմ պատժամիջոցները։ 

Դրանք ոլորտային են՝ ներառյալ առևտրի, ֆինանսների, տեխնոլոգիաների և երկակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղության ապրանքների սահմանափակումները: Դրանք նաև ներառում են Ռուսաստանից դեպի ԵՄ ծովով հում նավթի և որոշ նավթամթերքների ներմուծման կամ փոխանցման արգելքը, ռուսական մի քանի բանկերի SWIFTING-ը և Կրեմլի կողմից աջակցվող ապատեղեկատվություն տարածող լրատվականների հեռարձակման գործունեության և լիցենզիաների կասեցումը: 

  • Կիսվել: