ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը

ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների երկարաձգմանը մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը, ասվում է Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում։

«Հիմք ընդունելով որոշման վերանայումը և հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության շարունակվող անօրինական գործողությունները, սահմանափակող միջոցառումները պետք է երկարացվեն մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը»,- ասվում է փաստաթղթում։

Անցյալ տարվա փետրվարի վերջից ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինը փաթեթ, որոնք ներառում են ֆինանսական, առևտրային սահմանափակումներ, ինչպես նաև անհատական ​​պատժամիջոցներ։ Ներկայում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի անձնական պատժամիջոցները տարածվում են 1386 ֆիզիկական անձանց և 171 կազմակերպությունների վրա։

  • Կիսվել: