ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն Հորմուզի նեղուց ռшզմանավեր ուղարկելու հարցը. Կայա Կալլաս

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն Հորմուզի նեղուց ռшզմանավեր ուղարկելու հարցը. Կայա Կալլաս

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները քննարկում են Հորմուզի նեղուց ռազմական նավեր ուղարկելու հարցը, ինչի համար կարող է փոփոխվել Կարմիր ծովում իրականացվող եվրոպական Aspides ռազմածովային գործողության մանդատը։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին ժամանելիս հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր թեման լինելու է այն հարցը, թե ինչպես ապահովել Հորմուզի նեղուցի բաց լինելը»,- նշել է նա։

«Եվրամիությունը տարածաշրջանում ունի առաքելություններ և գործողություններ, մենք ունենք Aspides-ը: Նախարարների հետ կքննարկենք այս առաքելության մանդատի ընդլայնման հնարավորությունը. հարցն այն է, թե արդյոք ԵՄ երկրները կցանկանան օգտագործել այդ ռազմական նավերը»,- ասել է Կալլասը՝ խոստովանելով, որ դա հեշտ չի լինի։

Հիշեցնենք, որ Aspides-ը Եվրոպական միության կողմից իրականացվող պաշտպանական ռազմածովային գործողություն է, որը մեկնարկել է 2024 թվականի փետրվարին։

  • Կիսվել: