կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողները կմեկնեն Բաքու

ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողները կմեկնեն Բաքու

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Իէն Լիդել-Գրեյնջերը և Լիզ Կրիստոֆերսոնը փետրվարին կմեկնեն Բաքու: Այցի կոնկրետ ժամկետի և օրակարգի մասին տեղեկություն դեռ չկա:

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Լիդել-Գրեյնջերը և Կրսիստոֆերսոնը, ինչպես նաև ԵԽԽՎ՝ Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը մտահոգություն են հայտնել Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ:

  • Կիսվել: