հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եգիպտոսի նախագահն Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության հասնելու նպատակով բանակցությունների կարևորությունը

Եգիպտոսի նախագահն Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության հասնելու նպատակով բանակցությունների կարևորությունը

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, տեղեկանում ենք Եգիպտոսի նախագահի պաշտոնական կայքից:

Նշվում է, որ Եգիպտոսի նախագահն ընդգծել է խաղաղության հասնելու նպատակով բանակցությունների կարևորությունը:

Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ կապված թե Մերձավոր Արևելքի, թե Հարավային Կովկասի հետ:

՛՛Մենք հաստատեցինք երկխոսության ու բանակցությունների կարևորությունը և ողջախոհության ու իմաստության ձայնին առաջնահերթություն տալու կարևորությունը՝ նկատի ունենալով, որ միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական, համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար՛՛,-ասել է Եգիպտոսի նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ պետք է բանակցել խաղաղության ճանապարհն ամբողջությամբ ավարտելու և ժողովուրդների համար ավելի լավ իրականության ու արժանապատիվ կյանքի հասնելու համար՝ հատկապես ներկա փուլում, երբ ժողովուրդների տառապանքները կրկնապատկվել են տնտեսական պատճառներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եգիպտոսի նախագահը տարածաշրջանային այցով այսօր ժամանել է Հայաստան:

 

  • Կիսվել: