չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
ԵԱՏՄ զարգացման ինստիտուտները կարևոր նախագծեր են իրականացնում Հարավային Կովկասում. Օվերչուկ

ԵԱՏՄ զարգացման ինստիտուտները կարևոր նախագծեր են իրականացնում Հարավային Կովկասում. Օվերչուկ

ԵԱՏՄ զարգացման ինստիտուտները կարևոր նախագծեր են իրականացնում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
Նա նշել է, որ դրանք ներառում են էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվում են Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) կողմից, մասնավորապես՝ Հայաստանում:
 
Օվերչուկն ուշադրություն է հրավիրել ԿԶԵՀ-ի կողմից Քաջարանի թունելի կառուցման նախագծի մասնակի ֆինանսավորման վրա։
Նրա խոսքով՝ այս նախագիծը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևոր մասն է, որի նպատակն է ապահովել Իրանի կապը Սև ծովի և Ռուսաստանի հետ՝ Հայաստանի և Վրաստանի միջոցով:
 
Նշենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը մասնակցում է Քաջարանի մոտ 7 կիլոմետրանոց թունելի կառուցմանը և արդեն գոյություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Հայաստանի սահման մայրուղու վերակառուցման նախագծի ֆինանսավորմանը:

  • Կիսվել: