կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԵԱՏՄ-ում ինտեգրումն օգուտ է բերում միության յուրաքանչյուր անդամի․ Պուտին

ԵԱՏՄ-ում ինտեգրումն օգուտ է բերում միության յուրաքանչյուր անդամի․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեությունը նպաստում է գործարար կապերի ընդլայնմանը, համագործակցության խորացմանն, իսկ ինտեգրումն իրական օգուտներ է բերում միության յուրաքանչյուր մասնակցի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահի հայտարարությունը։

«Եվրասիական տնտեսական միության գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների ընդլայնմանը, գործարար կապերի, համագործակցության խորացմանը, և ամենակարևորը, ինտեգրացիոն փոխգործակցությունը իրական օգուտներ է բերում մեր միության մասնակիցներից յուրաքանչյուրին», - ասել է ՌԴ նախագահը։

Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն օգնում է ապահովել միության անդամ երկրների տնտեսությունների կայուն աճը և քաղաքացիների բարեկեցությունը։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Եվրասիայի գործընկերների հետ փոխշահավետ բազմակողմ համագործակցությունը։ 

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք ակտիվացնել համատեղ աշխատանքը՝ մեր ինտեգրացիոն միության համակողմանի ամրապնդման համար», - նշել է Պուտինը։

 

  • Կիսվել: