կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
ԵԱՏՄ-ն և Բրազիլիան քննարկել են փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները

ԵԱՏՄ-ն և Բրազիլիան քննարկել են փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Դանիար Իմանալիևը հանդիպել է Ռուսաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժիո Ռոդրիգես դոս Սանտոսի հետ։

Հանդիպման ընթացքում ԵՏՀ ներկայացուցիչն առաջարկել է Բրազիլիայի գործարար, պաշտոնական և փորձագիտական շրջանակների համար կազմակերպել ԵԱՏՄ-ի ներկայացում։ Այն հնարավորություն կտա ծանոթանալ եվրասիական տնտեսական ինտեգրմանը և Միության կողմից օտարերկրյա բիզնեսի համար ստեղծվող հնարավորություններին։

Բրազիլիայի ներկայացուցիչն ընդգծել է ԵՏՀ-ի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության հուշագրի շրջանակում երկխոսության զարգացման կարևորությունը։

Այս համատեքստում քննարկվել են ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի կենտրոնակայանում «ԵԱՏՄ օրերի» անցկացման հեռանկարները, որոնք հնարավորություն կտան ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի քարտուղարությանը և անդամ երկրներին առավել մանրամասն ծանոթանալ ԵԱՏՄ-ի գործունեությանը։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև միջազգային առանցքային հարթակներում, մասնավորապես՝ ԲՐԻԿՍ-ի շրջանակում երկխոսության զարգացմանը։

  • Կիսվել: