չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
ԵԱՀԿ-ն ճգնաժամի մեջ է. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

ԵԱՀԿ-ն ճգնաժամի մեջ է. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ճգնաժամի մեջ է, քանի որ հեռացել է իր նախնական խնդիրներից: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Իգոր Կապիրինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպայում չկա համագործակցություն, չկա անվտանգություն, և չկա հնարավորություն՝ քննարկելու անգամ դրանց բացակայությունը»: 

Կապիրինի խոսքով՝ նախկին գործընկերները չեն ցանկանում երկխոսել, թեև ԵԱՀԿ-ն նման հնարավորություն է ընձեռում: Որպես օրինակ նա բերել է Պրահայի տնտեսական-բնապահպանական համաժողովը, որտեղ Ռուսաստանի ներկայացուցիչներին չի տրամադրվել մուտքի արտոնագիր։

ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատարը նշել է, որ կազմակերպության ձևաչափն օգտակար է գործընկերների հետ փոխգործակցության համար: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՀԿ-ից՝ չնայած ճնշումներին: Դա պայմանավորված է նրանով, որ Մոսկվային անհրաժեշտ է երկխոսության հարթակ, այդ թվում՝ ռազմավարական գործընկերների դիրքորոշումները լսելու և հաշվի առնելու համար։

  • Կիսվել: