կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ե՞րբ Իրանը երրորդ անգամ կպատժի Իսրայելի ռեժիմին. ԱԳ նախարարի պարզաբանումները

Ե՞րբ Իրանը երրորդ անգամ կպատժի Իսրայելի ռեժիմին. ԱԳ նախարարի պարզաբանումները

Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով Իրանի վրա Իսրայելի ռեժիմի վերջին հարձակմանը, ասել է.-Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվել արձագանքելու իր իրավունքից և կպատասխանի այդ հարձակմանը իր ժամանակին և հարմար ձևով, գրում է Pars Today-ը:

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր շտաբի հրամանատարների և անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ասել է. -«Իրանը պաշտոնապես միջազգային հանրությանը հայտարարել է , որ Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հարձակումն Իրանի վրա նոր հարձակում է և արժանի է պատասխանի։Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Արաղչին մատնանշել է նաև «Ազնիվ խոստում-3» գործողության իրականացման ժամանակը և հայտարարել. «Վերջին 12 ամիսների ընթացքում Իրանը գործել է շատ խելացի և նրբանկատ, և նրա որոշումները զգացմունքային չեն եղել։ Նույնը կլինի «Ազնիվ խոստում-3» գործողության դեպքում»:

Նշելով, որ պատերազմին պատրաստվելը կանխում է այն, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է. «Սպառնացող թշնամիները սպասում են հակառակ կողմի թուլությանը, և եթե թուլություն տեսնեն, ապա կանեն իրենց գործը։ Ուստի շատ կարևոր է պատերազմական պայմաններում ամուր դիմակայելը»։

Իրանի արտգործնախարարն այնուհետև ընդգծելով, որ մարտադաշտն ու դիվանագիտությունը մեկ են և միմյանցից անջատ չեն, հստակեցրել է.- Դիվանագիտությունը շարժվում է ուժի հիման վրա, և եթե չկա ուժ, դիվանագիտությունից ոչինչ չի ստացվի»։

Փորձագետների կարծիքով՝ վերջին ամիսներին Իրանի Իսլամական Հանրապետությունը, իրականացնելով «Ազնիվ խոստում-1» և «Ազնիվ խոստում-2» ծավալուն և բացառիկ գործողությունները, ապացուցեց, որ միշտ վճռական ու լուրջ է տրամադրված ագրեսորներին պատժելու և երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Տարածաշրջանում Իրանի զսպողական մոտեցումը նույնպես կարևոր դեր է ունեցել Սիոնիստական ​​ռեժիմի և Թել Ավիվի արևմտյան կողմնակիցների հարուցած լարվածությունը կասեցնելու գործում:

  • Կիսվել: