չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ձերբակալվել են Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երեք անդամ

Ձերբակալվել են Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երեք անդամ

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երեք ավագ անդամները, այդ թվում թագավորի եղբայրը, նախկին թագաժառանգն ու զարմիկը բերման են ենթարկվել պետական դավաճանության կասկածանքով: Այս մասին հայտնում է New York Times պարբերականը:

Հայտնի է դարձել, որ թագավորական պալատի անվտանգության աշխատակիցները ներխուժել են միապետի հարազատների տուն և խուզարկություն իրականացրել, ինչպես նաև բերման ենթարկվել կասկածյալներին: Պետական դավաճանության մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ:

Արքայազն Ահմադը թագավորության հիմնադրի՝ Աբդուլ Ազիզ թագավորի ներկայումս միակ կենդանի որդին է։ Նա մեծ հարգանք է վայելում թագավորական ընտանիքի ավագ անդամների շրջանում:

Կալանավորված արքայազններից երկրորդը Մուհամմեդ իբն Նաիֆ իբն Աբդուլ Ազիզը գահի հաջորդ ժառանգորդն էր։ Նա 3 տարի առաջ անսպասելիորեն հեռացվեց պաշտոնից։

  • Կիսվել: