հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Դուշանբեում մեկնարկել է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպումը՝ Ալիևի մասնակցությամբ

Դուշանբեում մեկնարկել է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպումը՝ Ալիևի մասնակցությամբ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցական հանդիպումը, որին առաջին անգամ մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախատեսվում են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի երկկողմ հանդիպումները Դուշանբե ժամանած պետությունների ղեկավարների հետ, ինչպես նաև երկրների ղեկավարների համատեղ նիստը:

Գագաթնաժողովի ավարտին նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, Կենտրոնական Ասիայում ցամաքային տրանսպորտի փոխկապակցվածության և երիտասարդական քաղաքականության ընդհանուր ուղղությունների մասին համաձայնագրերը: Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ նախագահները կքննարկեն նաև անվտանգության և տնտեսական համագործակցության հարցեր:

 

  • Կիսվել: