երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դուք 16 երեխայի եք սպանել․ ԵԽ-ում իր ելույթի ժամանակ Զելենսկին դիմել է Պուտինին

Դուք 16 երեխայի եք սպանել․ ԵԽ-ում իր ելույթի ժամանակ Զելենսկին դիմել է Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նիստում, փոխանցում է unian.net-ը։ 

«Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար։ Եվ հավատացե՛ք, որ չնայած մեր պետության բոլոր խոշոր քաղաքներն այժմ արգելափակված են, ոչ ոք մեր պետության մեջ չի մտնելու։ Հավատացե՛ք, այսօրվանից ամեն մի հրապարակ, ինչպես էլ այն կոչվի, անվանվելու է Ազատության հրապարակ: Ապացուցեք, որ դուք մեզ հետ եք, ապացուցք, որ դուք եվրոպացի եք։»,- ասել է Զելենսկին իր ելույթում։

Նա խոսել է նաև այն մասին, որ երեկ Ուկրաինայում 16 երեխա է զոհվել.

«Եվ նախագահ Պուտինը կրկին կասի՝ «սա ինչ-որ օպերացիա է»,  «մենք հարվածում ենք ռազմական ենթակառուցվածքին»: Ո՞ւր են մեր երեխաները, ո՞ր ռազմական գործարաններում են նրանք աշխատում, գուցե նրանք տանկե՞ր են քշում։ Դուք 16 երեխայի եք սպանել»,- ասել է Զելենսկին։

  • Կիսվել: