Դուդայի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Վարշավայում թռիչքուղու վրա` թռչնաբանի մեքենայի պատճառով
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռն առաջին անգամից չի կարողացել վայրէջք կատարել Վարշավայի օդանավակայանում՝ թռիչքուղու վրա թռչնաբանի մեքենայի պատճառով։ Այս մասին հաղորդում է TVN24-ը։
«Ինքնաթիռը ստիպված է եղել երկրորդ պտույտը կատարել այն պատճառով, որ թռչնաբանը, ով պաշտպանում է մեր օդանավակայանը թռչունների հետ հնարավոր բախումներից, պետք է ստուգեր թռիչքուղին։ Ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել, քանի որ թռչնաբանի մեքենան եղել է թռիչքուղու վրա»,- հեռուստաալիքին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից Դուդայի վերադարձի ժամանակ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նախագահի ինքնաթիռը շրջել է ու բարեհաջող վայրէջք կատարել 15 րոպե անց։