ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի

Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի

Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով սեփական աղբյուրին։

Դոնի Ռոստովի թիվ 5 օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տարածքում տրիբունան փլուզվել էր դպրոցականների մրցման ժամանակ: Նախնական տվյալներով՝ պատճառը ուժգին քամին էր։ Մարզպետ Վասիլի Գոլուբևը հայտնել էր, որ կին է մահացել, տուժել է 26 մարդ, այդ թվում` 15 երեխա։

«Այսօրվա դրությամբ տուժածների թիվը 32 է, այդ թվում` 21 երեխա։ Մի կին մահացել է», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ ոչ բոլոր տուժածներն են հիվանդանոց տեղափոխվել։
 
Քրեական գործ է հարուցվել «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում, որոնք անզգուշորեն հանգեցրել են մահվան» հոդվածով։

  • Կիսվել: