երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դոմոդեդովո քաղաքային շրջանում հետ է մղվել դեպի Մոսկվա թռչող անօդաչուի գրոհը․ Մոսկվայի քաղաքապետ

Դոմոդեդովո քաղաքային շրջանում հետ է մղվել դեպի Մոսկվա թռչող անօդաչուի գրոհը․ Մոսկվայի քաղաքապետ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Դոմոդեդովո քաղաքային շրջանում հետ են մղել դեպի Մոսկվա թռչող անօդաչուի գրոհը, հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Ըստ նրա, բեկորների ընկնելու վայրում, նախնական տվյալներով, ավերածություններ կամ զոհեր չկան։

«Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները»,- հավելել է նա։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկրի ութ շրջաններում ուկրաինական 35 անօդաչուի վնասազերծման մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: