Դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքն իջել է՝ հասնելով ռեկորդային նվազագույնի
Թուրքական լիրան երկուշաբթի օրվա աճուրդների սկզբում ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային նվազագույնի, դոլար/լիրա փոխարժեքը կազմել է 23,77։
Ներդրողներն սպասում են դրամավարկային քաղաքականության փոփոխության ազդանշաններին՝ կենտրոնական բանկի նոր կառավարչի նշանակումից հետո, որը, ինչպես սպասվում է, կբարձրացնի տոկոսադրույքը:
Դոլար/լիրա զույգը վաճառվում էր 23,6-ով՝ ընթացիկ աճուրդի սկզբում ռեկորդային առավելագույնին հասնելուց հետո։