ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Դմիտրիևը ժամանել է Մայամի՝ Թրամփի վարչակազմի անդամների հետ բանակցելու

Դմիտրիևը ժամանել է Մայամի՝ Թրամփի վարչակազմի անդամների հետ բանակցելու

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Մայամի՝ Թրամփի վարչակազմի անդամների հետ բանակցելու: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ քննարկումները կկենտրոնանան Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տնտեսական համագործակցության վրա։

Փետրվարի վերջին Դմիտրիևը Ժնևում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացմանը Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։

 

  • Կիսվել: