շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դիտարկվում է Վազիանիում նոր օդանավակայան կառուցելու հնարավորությունը. Ղարիբաշվիլի

Դիտարկվում է Վազիանիում նոր օդանավակայան կառուցելու հնարավորությունը. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարությունը դիտարկում է նախկին Վազիանիի օդանավակայանի տեղում նոր օդանավակայան կառուցելու հնարավորությունը, գրում է aliq.ge-ն:

Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարությունը նախատեսում է երկրում զարգացնել այս ոլորտը և դարձնել տարածաշրջանում «ավիացիոն հանգույց», քանի որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքները բավարար չեն:

Ըստ նրա՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ և նախատեսում է օտարերկրյա փորձագետներ հրավիրել նախագծին ծանոթանալու համար, որպեսզի ուսումնասիրեն նախատեսված վայրը` մինչև վերջնական որոշում կայացնելը:

«Մենք վերջին տարիներին նկատում ենք, որ ամեն տարի երկրում ունենք ուղևորահոսքի գրեթե 25 տոկոս աճ։ Իհարկե, սա շատ լավ է։ Վրաստանի օդանավակայաններից ուղիղ չվերթեր են իրականացվում աշխարհի 58 քաղաքներ, և մենք կանոնավոր օդային հաղորդակցություն ունենք աշխարհի 31 երկրների հետ։

Ուստի հիմա կսկսենք ուսումնասիրությունը, ինչպես նշեցինք, կհրավիրենք աշխարհի առաջատար ավիացիոն խորհրդատվական ընկերություններին, կներգրավենք նրանց, կանցկացնենք շատ մանրամասն ուսումնասիրություն և հետո վերջնական որոշում կկայացնենք։ Թբիլիսին ու երկիրը պետք է ունենան լավագույն օդանավակայաններից մեկը»,- ​​ասել է Ղարիբաշվիլին։

 

  • Կիսվել: