ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դեսպան Մակունցը կոնգրեսական Մեգըզայների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Դեսպան Մակունցը կոնգրեսական Մեգըզայների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Մարտի 1-ին դեսպան Մակունցը հանդիպել է նորընտիր կոնգրեսական Սեթ Մեգըզայներին (Ռոդ Այլընդ, դեմոկրատ)։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը, Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքներին առնչվող հարցեր։

Դեսպան Մակունցը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր հարցերին աջակցության, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում ներկայացված H.Res.108 բանաձևը համահեղինակելու համար։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում դեսպան Մակունցի՝ Ռոդ Այլընդ այցելության վերաբերյալ։

  • Կիսվել: