ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Դեռևս ոչ մի որոշակիություն չկա. Պեսկովը՝ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին

Դեռևս ոչ մի որոշակիություն չկա. Պեսկովը՝ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին

Կրեմլից մեկնաբանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման համար իրենց տարածքը տրամադրելու՝ Սերբիայի և Շվեյցարիայի առաջարկները:

Մասնավորապես՝ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է. «Շատ երկրներ առաջարկում են իրենց ծառայությունները՝ որպես վայրեր, որտեղ ենթադրաբար կարելի է կապեր հաստատել, բայց դեռ վաղ է այդ մասին խոսել, առայժմ առարկայական պատրաստություն չկա»:

Նշենք, սակայն, որ Թրամփի թիմը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի և Պուտինի հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է։ Պեսկովը պատասխանել է, որ «դեռևս ոչ մի որոշակիություն չկա»: «Մենք հիմք ենք ընդունում հանդիպման փոխադարձ պատրաստակամությունը»,-հավելել է նա:

  • Կիսվել: