երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դեռ մահանալ չեմ պատրաստվում, հանգստացեք․ Լուկաշենկո

Դեռ մահանալ չեմ պատրաստվում, հանգստացեք․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով իր հիվանդության մասին խոսակցություններին, հայտարարել է, որ չի պատրաստվում մահանալ։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես մահանալու եմ, հանգստացեք: Հանգստացեք: Սա ոչ ինչ է, քան պարապ խոսակցություն մեսենջերներում և Telegram-ի ալիքներում: Ադենովիրուս, ինչ է դա՞, ընդամենն ադենովիրուս»,- ասել է նա։

Լուկաշենկոն բացատրել է, որ ծատ ծանրաբեռնված գրաֆիկ ունի։ «Ես հնարավորություն չունեի բուժվելու, հետո պետք է գնամ Մոսկվա, հետո Գրոդնո, հետո Գոմել, այս ամենը կուտակվել է: Հետևաբար, ես չեմ մահանա,, դուք դեռ երկար ինձ համար կտանջվեք»,- նշել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: