Դատարանը Սաակաշվիլիին կալանքի տակ է թողել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հերթական դատավարությունը տեղի է ունեցել Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու գործով։
Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան խնդրել է վերացնել կալանքի տեսքով խափանման միջոցը։
Նա ասել է, որ ապացույցների ստուգումն ավարտվել է, ուստի կալանքի տեսքով խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան։ Դատախազը, սակայն, չի համաձայնել պետական դատախազի այս պահանջին։
Դատախազի խոսքով՝ կալանքի տեսքով խափանման միջոցի կիրառումը կապված է որոշակի սպառնալիքների, և ոչ միայն ապացույցների ոչնչացման հետ։