շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատապարտում ենք ահաբեկչությունը բոլոր դրսևորումներով. Բլինքենը ցավակցել է ահաբեկչությունից տուժած ՌԴ ժողովրդին

Դատապարտում ենք ահաբեկչությունը բոլոր դրսևորումներով. Բլինքենը ցավակցել է ահաբեկչությունից տուժած ՌԴ ժողովրդին

ԱՄՆ իշխանությունները խստորեն դատապարտում են մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչությունը և սոլիդարություն հայտնում զոհերի համար սգացող ռուսներին։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է երեկ Մոսկվայում տեղի ունեցած մահաբեր ահաբեկչությունը։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների ընտանիքներին և մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս նողկալի հանցագործությունից: Մենք դատապարտում ենք ահաբեկչությունը բոլոր դրսևորումներով և սոլիդար ենք ռուս ժողովրդի հետ, որը սգում է նրանց, ում կյանքը խլել է այս սարսափելի իրադարձությունը»:

 

  • Կիսվել: