կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
ՉԺՀ նախագահը կայցելի Մոսկվա

ՉԺՀ նախագահը կայցելի Մոսկվա

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստանի Դաշնություն և կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների հետագա զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները։

Նախատեսվում է մի ամբողջ շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: