ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՉԺՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սի Ծինփինի եւ Զելենսկու հանդիպման մասին տեղեկությունը

ՉԺՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սի Ծինփինի եւ Զելենսկու հանդիպման մասին տեղեկությունը

Չինաստանի ԱԳՆ-ն խուսափողական պատասխան է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ առցանց հանդիպում անցկացնելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պլանների մասին:

ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Չինաստանի իշխանությունների դիրքորոշումը «միշտ պարզ է եղել», եւ Պեկինը կապ է պահպանել հակամարտության բոլոր կողմերի հետ: Դիվանագետը նաեւ նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը սերտ կապեր են պահպանում բոլոր մակարդակներում, սակայն հավելել է, որ ասելիք չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սի Ծինփինի հավանական հանդիպման կապակցությամբ:

«Չինաստանը միշտ հավատարիմ է եղել ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման եւ ընդհանուր զարգացման խթանման արտաքին քաղաքականությանը»,-ասել է նա։ 

Նախօրեին The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էր, որ Սի Ծինփինը նախատեսում է առցանց հանդիպում անցկացնել Զելենսկու հետ։ Այն առաջինը կլինի Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր:

 

  • Կիսվել: