շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Չկա որևէ նշան, որ Իրանը հեռացրել է բարձր հարստացված ուրանը երկրի հիմնական միջուկային օբյեկտներից. ԱԷՄԳ գլխավոր տնօրեն

Չկա որևէ նշան, որ Իրանը հեռացրել է բարձր հարստացված ուրանը երկրի հիմնական միջուկային օբյեկտներից. ԱԷՄԳ գլխավոր տնօրեն

Չկա որևէ նշան, որ Իրանը հեռացրել է բարձր հարստացված ուրանը երկրի հիմնական միջուկային օբյեկտներից, որոնց հունիսին հարվածներ էին հասցրել ԱՄՆ-ը և Իսրայելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, տեղեկացնում է Wall Street Journal-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր մեջ տպավորություն է ստեղծվել, և կարծում եմ, որ այս տպավորությունը կիսում են նաև այլ դիտորդներ, որ հարստացված ուրանը չի հեռացվել»:

Գրոսին հավելել է, որ բարձր հարստացված ուրանը հիմնականում պահվում է Նաթանզի և Սպահանի օբյեկտներում։

 

  • Կիսվել: