ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չինաստանը  Թայվանի ուղղությամբ ուղարկել է 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ

Չինաստանը Թայվանի ուղղությամբ ուղարկել է 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ

Չինաստանն արդեն 3-րդ օրն է անցկացնում է մասշտաբային զորավարժություններ, որի շրջանակում Թայվանի ուղղությամբ ուղարկել է 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ Պեկինն ուղարկել է չորս J-11 և J-16 կործանիչներ, տասը Սու-30 ինքնաթիռ, ինչպես նաև Y-20 ծանր ռազմատրանսպորտային և Y-8 ինքնաթիռ։

Իր հերթին Թայպեյը կազմակերպել է օդային վերահսկողություն՝ դիտարկելու իրավիճակը: Տեղակայվել են նաև զենիթահրթիռային համակարգեր:

  • Կիսվել: