շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Չինաստանը կորևորում է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները

Չինաստանը կորևորում է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները

Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայում Չինաստանի դեսպանատան տնտեսության և առևտրի հարցերով խորհրդական Լյու Յուհուան, ով նշել է, որ իրենք պատրաստակամ են, որպեսզի թուրքական ընկերություններն ակտիվ դեր ստանձնեն չինական շուկայում։ Նա նաև հավելել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններին Չինաստանը մեծ կարևորություն է տալիս և ցանկանում է այդ հարաբերություններն ավելի ամրապնդել։

Թուրքական կողմից հանդիպամանը ներկա են գտնվել նաև Անկարայի տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ Անկարայի առողջարանային տուրիզմի, գյուղատնտեսության և գյուղական զարգացման, ֆինանսների և ներդրումային ծրագրերի, պաշտպանական արդյունաբերության, անշարժ գույքի, էներգետիկայի և հանքարդյունաբերության, տնտեսության և զարգացման, արտաքին առևտրի և ներմուծման-արտահանման ֆեդերացիաները:

 

  • Կիսվել: