կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսությամբ կարգավորել տարաձայնությունները

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսությամբ կարգավորել տարաձայնությունները

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանն այսօր Պեկինում հրավիրած ճեպազրույցում, ի շարս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական լարվածությանը, որը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի սահմանը:

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի բարեկամներն են և գործընկերները: Մենք ամենայն անկեղծությամբ հույս ենք հայտնում, որ կողմերը կկարողանան տարաձայնությունները կարգավորել երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով և միասին կգործեն հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության», - ասել է Լիցզյանը:

  • Կիսվել: