ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չինաստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Չինաստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Չինաստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։

Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում տեղի ժամանակով ժամը 16:08-ին։ Հզոր ստորգետնյա ցնցումը գրանցվել է Քաշգար շրջանի Բաչու գավառում։

 

Ներկա պահին հայտնի չէ՝ քանի մարդ է տուժել երկրաշարժի հետևանքով, ավերածությունների մասին տեղեկություններ ևս չեն հաղորդվել։ Մասնագետները դեռ շարունակում են միջադեպի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը։

  • Կիսվել: